ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ի՞նչ բանակ, ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայրենիք՝ կարևորը ԱՍՖԱԼՏՆ է և «հեղափոխական իշխանության» բարեկեցիկ ապրելակերպը

Ի՞նչ բանակ, ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայրենիք՝ կարևորը ԱՍՖԱԼՏՆ է և «հեղափոխական իշխանության» բարեկեցիկ ապրելակերպը
30.04.2023 | 10:50

Մե՛ր բանակը, մե՛ր Արցախը, մե՛ր Հայրենիքը պահելուն հասանելիք գումարներով ճո՛խ վարձատրվող, ստվարակազմ անձնական անվտանգության համակարգ է պահում, մեզ պատժելու-ճզմելու կազմ ու պատրաստ, գերմոդեռնիզացված «պարեկա-ոստիկանական» ճո՛խ վարձատրվող ստվարակազմ համակարգ է պահում, իր «փրկչական» անհեթեթ ու անբարո ծրագրերը կյանքի կոչելու անվերապահորեն պատրաստ, ճո՛խ վարձատրվող ստվարակազմ «պետական կառավարման համակարգ» է պահում, մի «թուլաբաժին» էլ հատկացնում ու մեզ համար,ո՜վ հրաշք՝ասֆալտ է անում...և մուննաթ է գալիս մեզ վրա, որ ԼԱՎ Է ԱՆՈւՄ: Եթե որևէ մեկի դուրն էլ չի գալիս նման գնով փռված ԱՍՖԱԼՏԸ, ապա թող պատրաստվի նրա վրա փռվելուն ու պատերին ծեփվելուն: Ի՞նչ բանակ, ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայրենիք՝ կարևորը ԱՍՖԱԼՏՆ է և «հեղափոխական իշխանության» բարեկեցիկ ապրելակերպը :

Լա՛վ է անում, ճի՛շտ է անում...ասֆալտն էլ է մեզ շատ:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 2252

Մեկնաբանություններ